Մարտ 26, 2020 17:32 Asia/Tehran
  • «Վաշինգտոն Փոսթը» քննադատել  է ԱՄՆ-ին ՝ Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու պատճառով

Ամերիկյան թերթը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կորոնավիրուսի տարածման ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու համար:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը քննադատելով ԱՄՆ կառավարության կողմից իրանական նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, գրել է. «ԱՄՆ-ը նման քայլերի դիմելու փոխարեն փոխարեն պետք է օգնի Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարին»:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ը փորձում է խստացնել Իրանի պատժամիջոցները, և անցած շաբաթ իրանական մի շարք նավթաքիմիական ընկերություններ ենթարկվել  են պատժամիջոցների:  Իրանը ԱՄՆ պատժամիջոցները որակել է որպես խոչընդոտ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, նշելով, որ ԱՄՆ-ը ինքն է ստեղծել վիրուսը:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ Իրանի և այլ երկրների ժողովուրդը, այդ թվում ԱՄՆ-ի դաշնակից երկրները , Վաշինգտոնին  դատապարտում են կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում  Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու համար: Բրիտանիան կոչ է արել չեղարկել  այդ պատժամիջոցները: 

Պիտակ

Մեկնաբանություններ