Մարտ 29, 2020 11:11 Asia/Tehran
  • Ադրբեջանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է չորսի․«ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի, օրվա ընթացքում վարակվել է 17 մարդ, գրանցվել է չորրորդ մահը՝ տեղեկացնում է է Ադրբեջանի Նախարարների կաբինետի ներքո գործող կենտրոնը:

Ավելի վաղ, Ադրբեջանի Նախարարների կաբինետի գործադիր շտաբը հաղորդել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 165 մարդ, որոնցից 15-ը բուժվել է: Գրանցվել է մահվան երեք դեպքեր:

«Արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք և մահվան մեկ փաստ: 163 ակտիվ հիվանդ բժիշկների հսկողության տակ է, նրանցից 23-ի վիճակը ծանր է», – հայտնել են կենտրոնից:

1in.am

 

Մեկնաբանություններ