Մարտ 31, 2020 19:25 Asia/Tehran
  • Գերմանիան հաստատել  է INSTEX-ի շրջանակում առաջին գործարքը

Գերմանիայի ԱԳ նախարարությունը հաստատել է INSTEX-ի շրջանակում Իրանի հետ առաջին ֆինանսական գործարքը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Գերմանիայի ԱԳ նախարարությունը, երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու և դեղորայքին ու բժշկական սարքավորումներին այս երկրի հասանելիությունը դյուրին դարձնելու համար, Իրանի հետ  Եվրոպայի ֆինանսական և առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի շրջանակում, Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը, առևտրային առաջին գործարքն են իրականացրել Թեհրանի հետ»։

Հարկ է նշել, որ եվրոպական  ընկերություններն առ այսօր ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից չէին համարձակվում օգտվել այդ մեխանիզմից։  Իրանի իշխանությունները չեն հաստատել լուրը։

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց  և միջուկային պատժամիջոցների վերականգումից հետո, եվրոպացիներն Իրանի հետ բանակցությունների ընթացքում խոստացան ֆինանսական հատուկ մեխանիզմ ներկայացնել  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեզոքացնելու համար։ 

 

Պիտակ

Մեկնաբանություններ