Մարտ 31, 2020 19:42 Asia/Tehran
  • Հրապարակվել են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար բժշկական սարքավորումներով բեռնված ռուսական ինքնաթիռը ԱՄՆ ուղարկելու վերաբերյալ հարցերը։

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեջբերում է TASS- ը:

Ըստ Պեսկովի՝ կողմերը քննարկել են միջազգային համագործակցության կարևորությունը: «Խոսակցությունը շատ կառուցողական և ծավալուն էր բովանդակության առումով», – ասել է Պեսկովը:

Պուտինը և Թրամփը հեռախոսով զրուցել են մարտի 30-ին: Պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսային համաճարակի և նավթի շուկայի ներկայիս վիճակի հետ կապված իրավիճակը: Նրանք միմյանց պատմել են վարակը կանխելուն ուղղված միջոցառումների մասին:

Ըստ Սպիտակ տան՝ առաջնորդները համաձայնել են սերտորեն համագործակցել G20-ի շրջանակներում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ