Մարտ 31, 2020 19:52 Asia/Tehran
  • Նյու Յորքի հիվանդանոցներում առկա է սարքավորումների պակաս

Կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով, Նյու Յորքի հիվանդանոցներում առաջացել է բժշկական սարքավորումների պակաս:

New York Times  օրաթերթը գրել է, որ Նյու Յորքի որոշ հիվանդանոցներում առկա է բժշկական սարքավորումների լուրջ պակաս, բժիշկներն իրենք էլ վարակվում են կորոնավիրուսով և իրավիճակն ամեն օր ավելի է բարդանում:

Ամերիկյան օրաթերթն անդրադառնալով վարակվածների թվի աճին, գրել է. «Բուժանձնակազմերը պատրաստվում են կորոնավիրուսով վարակված մեծ թվով հիվանդներ ընդունելուն»:

«Հիվանդանոցներում չեղարկվել են մեծ թվով վիրահատություններ, իսկ որոշ հիվանդանոցներում սենյակները հատկացվում են միայն կորոնավիրուսով վարակվածների համար». գրել է թերթը:

ԱՄՆ-ում գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու 164 հազար դեպք: Մահացել է 3 հազար մարդ:

 

Մեկնաբանություններ