Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ ինքնահռչակ հանրապետության ընտրություններին
ԱՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ ԼՂ ինքնահռչակ հանրապետության ընտրություններն անվանելով ապօրինի:
Ըստ ԱՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարության ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ցանկացած ընտրությունների անցկացում, հնարավոր է միայն Ադրբեջանի Սահմանադրությանն հիման վրա և տարածաշրջանի բոլոր բնակիչների մասնակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղում ցանկացած ընտրություն հնարավոր է միայն այդ տարածաշրջանից հայկական ուժերի դուրսբերումից և ադրբեջանցի բնակիչների իրենց տներ և տարածքներ վերադառնալուց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայ և ադրբեջանական համայնքների միջև երկխոսության հաստատումից հետո»:
Երեշքաբթի օրը ԼՂ տարածքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ
Հատկանշական է, որ Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով այս ընտրություններին, հայտարարել էր. «Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կսրի տարածաշրջանի լարվածությունը»:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև, 1988-թ. սկսած, ընթանումէ ԼՂ հարցով հակամարտությունը: