Ապրիլ 01, 2020 10:22 Asia/Tehran
  • Պուտինը ստորագրել է հրաման՝  135 հազար երիտասարդի բանակ զորակոչելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման՝ 135 հազար երիտասարդի բանակ զորակոչելու վերաբերյալ:

Հրամանի համաձան, զորակոչին կամսնակցեն 18-27 տարեկան երիտասարդներ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ գարնանային զորակոչը տեղի կունենա, չնայած կորոնավիրուսի պանդեմիային:

Նախարարը հավելել է, որ զորակոչիկները, նախքան ծախառության անցնելը կհետազոտվեն, իսկ զորանոցներում որոշակի ժամանակահատված կգտնվեն կարանտինի պայմաններում:

ՌԴ օրենքի համաձայն, 18-27 տարեկան երիտասարդների համար պարտադիր է բանակում մեկ տարվա ծառայությունը:

Նշենք, որ Ռուսաստանում մինչ այս պահը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2337 դեպք և 17 մահ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ