Ապրիլ 01, 2020 20:32 Asia/Tehran
  • Վրաստանը չի ճանախում ԼՂ-ում (Արցախ) տեղի ունեցած ընտրությունների արդյունքները

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում ԼՂ-ում (Արցախ) "այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունների" արդյունքները:

"Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020-ի մարտի 31-ին:

Վրաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միմիայն խաղաղ կարգավորմանը` միջազգայնորեն ճանաչված նորմերի և սկզբունքների համաձայն", - ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Verelq.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ