Ապրիլ 02, 2020 10:40 Asia/Tehran
  • Ճգնաժամ ԱՄՆ-ում. Ավելի քան 200 հազար ամերիկացի վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ-ում կորոնավիրոսով վարակվածների թիվն անցել է 200 հազարը:

Չորեքշաբթի օրը, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այդ երկրում հասել է 209 հազար 105-ի, ավելի քան 4 հազար 658 մարդ մահացել է:

ԱՄՆ-ը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ տարածվել է կորոնավիրուսը:

ԱՄՆ-ի կառավարությունը, որ շատ ուշ սկսեց կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված գործողությունները, ներկայումս վարակվածների մեծ թվի պատճառով, կանգնած է թեստերի  պակասի խնդրի առջև:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ առաջիկայում ԱՄՆ-ը կդառնա կորոնավիրուսի տարածման հիմնական կենտրոնը:

Կորոնավիրուսը տարածվել է ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում:

 

Մեկնաբանություններ