Ապրիլ 02, 2020 18:53 Asia/Tehran
  • Ամերիկյան թերթ․ «Կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի քայլերն աղետալի են»

Ամերիկյան «Բոստոն Գլոբ» թերթը գրել է․«Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի նախագահի ու նրա վարչակազմի քայլերն աղետալի են»։

 «Բոստոն Գլոբ» թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի տարածման ժամանակ համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով հանդիսանում է կորոնավիրուսի (Կովիդ-19)  հետևանքով երկրի քաղաքացիների մահվան պատճառը։

Ամերկյան թերթը հավելել է․ «Այն ժամանակ երբ ԱՄՆ ժողովուրդը պատրաստվում էր դիմակայել ամենածանր ճգնաժամին, վիրուսն արդեն ԱՄՆ-ի ղեկավարների ահռելի սխալի պատճառով հասել էր երկիր»։

Այն ամիսները, որ կորոնավիրուսը կանխելու համար կորցրեց Թրամփի կառավարությունը և նրա  հետագա սխալները, հանգեցրին կորոնավիրուսով վարակվածների թվի աճին։ Այլ խոսքով, մարդկանց թափած արյան համար պատաասխանատու է ԱՄՆ-ի նախագահը։ 

 

Պիտակ

Մեկնաբանություններ