Ապրիլ 04, 2020 18:18 Asia/Tehran
  • Եվրամիությունը կողմ է ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները կոչ են արել ակտիվացնել հումանիտար բացառությունները, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները սառեցնելու և նրանց կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավորություն տալու նպատակով։

ԱՄՆ-ն հրաժարվում է չեղարկել Իրանի, Կուբայի ու Վենեսուելայի դեմ սահմանած պատժամիջոցները։ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան վիդեոկոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ուրբաթ օրը կայացած նիստում, ԵՄ-ի ԱԳ նախարարները համաձայնել են պատժամիջոցների հարցում բացառություններ անելու առաջարկին, որպեսզի զարգացող երկրները կարողանան հասանելիություն ունենալ դեղորայքին ու բժշկական սարքավորումներին։

Ըստ հաղորդման՝ աշխարհում  կորոնավիրուսի տարածման ֆոնին, Եվրամիության նախարարները դրական են արձագանքել պատժամիջոցների տակ գտնվող երկրներին բժշկական սարքավորումներ տրամադրելու նպատակով մարդասիրական մեխանիզմ կիրառելու Անտոնիո Գուտերեշի կոչին:

Չնայած միջազգային հանրությունը ճշնում է գործադրում ԱՄՆ-ի նկատմամբ, Իրանի և  մյուս երկրների, այդ թվում Վենեսուելայի դեմ միակողմանի պատժամիջոցները չեղարկելու հարցում, Վաշինգտոնը ոչ միայն չի համաձայնում չեղարկել պատժամիջոցները, այլև  ավելի է խստացնում դրանք։

Պիտակ

Մեկնաբանություններ