Ապրիլ 05, 2020 19:05 Asia/Tehran
  • Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են ԵՄ-ի փլուզման վտանգի մասին

Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով Եվրամիության նկատմամբ վստահության կորստի և կառույցի փլուզման կապակցությամբ:

Յոշկա Ֆիշերը և Սիգմար Գեբրիելը Der Spiegel թերթում տպագրված համատեղ հոդվածում գրել են, որ կորոնավիրուսը սպառնում է ԵՄ գոյությանը և աջ ծայրահեղականներն այդ հանգամանքն օգտագործելու են իրենց շահերն ու նպատակներն առաջ տանելու համար:

Նախկին նախարարները Գերմանիայի կառավարությանը հորդորել են, ընդունել նխագիծ՝ Իտալիային և Իսպանիային կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու վերաբերյալ:

Գերմանիայի նախկին արտգործնախարարները նշել են, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ ճգնաժամի ժամանակ փոխօգնություն և հետճգնաժամային ժամանակաշրջանում վերականգնման ծրագիր:

Գերմանիայի երկու նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է խորացնել Եվրամիության բացերը և սպառնալ կառույցի գոյությանը:

 

Պիտակ

Մեկնաբանություններ