Ապրիլ 06, 2020 19:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է բժշկական պարագաներ գողանալ․Այս անգամ շնչառական սարքեր է գողացել Բարբադոսից

ԱՄՆ կառավարությունը շարունակելով իր գողությունները, այս անգամ շնչառական սարքերի բեռնվածք է գողացել Բարբադոսից։

Ինչպես հաղորդում է Talking points memo տեղեկատվական կայքը, Բարբադոսի առողջապահության նախարար  Վալլենս Ջեֆրի Բոստիկն ասել է․ «Միացյալ Նահանգներն առգրավել է այս երկրի կողմից գնված 48 շնչառական սարքեր»։

 Բարբադոսի առողջապահության նախարարի խոսքերով՝ շնչառական սարքերը համարվում են աշխարհում ամենապահանջված պարագաները և այս երկիրը փորձում է  մյուս երկրների նման, ապահովել  իրեն անհրաժեշտ սարքերը։

Բարբադոսը փոքր  պետություն է։ Ունի մոտ 300 հազար բնակչություն և գտնվում է  Փոքր Անտիլյան կղզիների խմբի մեջ  մտնող համանուն կղզու վրա՝  Կարիբյան ծովի, Հյուսիս-ատլանտյան օվկիանոսի և Վենեսուելայի միջև։

Վերջին օրերի ընթացքում Միացյալ Նահանգները մի քանի անգամ գողացել է այլ երկրներին պատկանող բժշկական պարագաներ, հատկապես պաշտպանիչ դիմակներ։

 

Պիտակ

Մեկնաբանություններ