Ապրիլ 07, 2020 18:16 Asia/Tehran
  • Նյու Յորքում բուժքույրերը բողոքել են բժշկական դիմակների ու ձեռնոցների դեֆիցիտի դեմ

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Նյու Յորքում գտնվող Հարլեմ հիվանդանոցի մի խումբ բուժքույրեր բողոքելով կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ պարագաների դեֆիցիտի դեմ, երկուշաբթի օրն ակցիա են անցկացրել հիվանդանոցի առջև։ Նրանք բողոքել են կառավարության ու նահանգային իշխանությունների վարած քաղաքականության դեմ։

Ակցիայի մասնակիցների թվը հասնում էր 80-ի։ Բողոքարարներն իրարից երկու մետր տարածության վրա կանգնած պլակարդներ էին կրում,որոնց վրա գրություններ կային պաշտպանիչ դիմակների ու ձեռնոցների և այլ բժշկական պարագաների դեֆիցիտի դեմ։

Սքայ Նյուզ հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի սառնարանները լցվել են դիակներով, և հավանական է, որ կորոնավիրուսից մահացածներին այսուհետ թաղեն զբոսայգիներում։

Ներկա դրությամբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասել է 367 հազար 650-ի։ Մահացել է 10 հազար 943 մարդ։

Պիտակ

Մեկնաբանություններ