Ապրիլ 09, 2020 21:09 Asia/Tehran
  • Oxfam. կորոնավիրուսը աղքատացրել է 500 միլիոն մարդու

Միջազգային օգնության կազմակերպությունը Oxfam նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետևանքները կարող են 500 միլիոն մարդու աղքատության պատճառ դառնալ:

Euronews- ի փոխանցմամբ՝ Oxfam-ը հայտարարել է, որ եթե   կորոնավիրուսի դեմ պայքարի համար կառավարությունները  շարունակեն  դադարեցնել տնտեսական գործունեությունը և չօգնեն զարգացող երկրներին, աշխարհի բնակչության 6-8 տոկոսը կաղքատանա: 

Oxfam հայտարարել է, որ այս իրավիճակը կարող է 10 և նույնիսկ 30 տարով հետաձգել Սահարայում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Արևմտյան Ասիայում պայքարը աղքատության դեմ: Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտին, աշխարհի բնակչության կեսը կարող է հայտնվել աղքատության մեջ:

Մինչ այժմ աշխարհում ավելի քան 1 միլիոն 536 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 89,870-ից ավելին մահացել են:

 

Մեկնաբանություններ