Ապրիլ 16, 2020 13:44 Asia/Tehran
  • Եվրոպական կազմակերությունը մտահոգված է ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում ու Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ

Եվրոպայում գործող մարդու իրավունքների պաշտպան մի կազմակերպությունը ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում ու Բահրեյնում ձերբակալվածների ու մարդու իրավունքների իրավիճակը համարել է անբարենպաստ:

Չորեքշաբթի օրը, Ալ-Ջազիրա գործակալությանը տված հարցազրույցում, Front Line Defenders եվրոպական մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Էնդրյու Էնդերսոնն ասել է.«Ռիադն ու Մանաման խոշտանգում են կալանավորներին, իսկ ԱՄԷ-ն աշխարհի ամենամեծ բռնապետություններից է համարվում»:

Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ նա ասել է. «Այս երկրի ռեժիմը խոշտանգում է կալանավորներին, ճնշում է ցույցերի մասնակիցներին ու կալանավորել է հարյուրավոր մարդկանց»:

Պաշտոնյան Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակի մասին ասել է.«Բազմաթիվ կանայք ավելի քան երկու տարի գտնվում են կալանավայրերում  և որոշ հաղորդումների համաձայն, նրանք խոշտանգումների են ենթարկվում:

Էնդերսոնը Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու Բահրեյնին կոչ է արել հաշվի առնելով կորոնա վիրուսի տարածումը պակսեցնել կալանավորների թիվը:

Պիտակ

Մեկնաբանություններ