Մայիս 15, 2020 19:37 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն Բաքվին նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով ընդդիմության վրա ճնշում չգործադրել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախազգուշացրել է Ադրբեջանին ընդդիմության դեմ պայքարի համար կորոնավիրուսի համաճարակը չօգտագործել:

ԵԽԽՎ դիտորդները հայտնում են, որ ավելի քան 15 ադրբեջանցի ակտիվիստներ և լրագրողներ են 30 օրյա ժամկետով ձերբակալվել`կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու և ոստիկանությանը չհնազանդվելու համար: ԵԽԽՎ-ն մտավախություն ունի, որ Բաքվում կալանավորված քաղաքական հակառակորդների կյանքը կարող է վտանգի տակ լինել՝ վարակվելու հավանականության պատճառով:

Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը և չօգտագործել COVID-19 համաճարակը՝ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու համար:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության`խոսքի ազատության վարկանիշով 2020 թվականին Ադրբեջանը 180 երկրների մեջ զբաղեցնում է 168-րդ տեղը: Մեկ տարի առաջ երկիրը գրավել էր վարկանիշի 166-րդ շարքը:

1in.am

 

Պիտակ