Մայիս 17, 2020 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ավելանում է քաղցածների թիվը

ԱՄՆ-ում գործող «սննդի բանկերն» ու բարեգործական հիմնադրամները լուրջ խնդրի առջև են կանգնել, քանի այդ երկրում ավելացել է քաղցածների թիվը:

Financial Times- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ Պարենի ու Սննդի կազմակերպությունը, որը քաղցածներին օգնություն տրամադրող ամենախոշոր կառույցն է և երկրի ողջ տարածքում ունի սննդի 200 բանկ, վերջերս հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց հետո, կազմակերպության  շահառուների թիվն ավելացել է 70 տոկոսով:

Հայտարարության մեջ ասված է, որ քաղաքացիների 40 տոկոսն առաջին անգամ է  դիմել այս կազմակերպությանը: Մինչ այս պահը, կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 40 միլիոն մարդու:

Ըստ զեկույցի, դաշնային կառավարությունը 37 միլիոն ամերիկացիի տրամադրել է սննդի կտրոններ՝ «լրացուցիչ սննդային օժանդակության ծրագրից օգտվելու համար»

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում գործազրկության ծավալներն աննախադեպ կերպով աճել են և միջին խավի ընտանիքներից շատերը ստիպված են եղել առաջին անգամ օգտվել սննդի օժանդակության ծրագրից:

 

Պիտակ

Մեկնաբանություններ