Մայիս 17, 2020 12:28 Asia/Tehran
  • Ամերիկյան կայք. «Թրամփը ցանկանում է դուրս գալ Աֆղանստանից»

Ամերիկյան Military կայքը հաղորդել է Աֆղանստանից ամերիկյան ուժերին դուրս բերելու Դոնալդ Թրամփի մտադրության մասին, չնայած այդ երկրում սրվել են թալիբների ու պետական ուժերի միջև բախումները:

Անդրադառնալով Աֆղանստանում Ռամազան ամսվա ընթացքում տեղի ունեցած արյունալի  հարձակումներին, Military կայքը գրել է, որ Պենտագոնի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ը ձգտում է մինչև ամռան վերջ, կատարել թալիբների հանդեպ հանձնառությունները, այդ թվում Աֆղանստանից դուրս բերել իր մի քանի հազար զորայիններին:

Աֆղանստանում ամերիկյան ուժերի խոսնակ գեներալ Սոնի Լեգեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Աֆղանստանի հրապարակած համատեղ հաղորդագրության համաձայն և ԱՄՆ-ի ու թալիբների միջև կայացած համաձայնության հիմամբ, 135 օրվա ընթացքում Աֆղանստանում ամերիկյան ուժերի թիվը հասնելու է 8600-ի:

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները 2001թ. ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանի անվտանգությունն ապահովելու պատրվակով, գրոհել են այդ երկիրը, սակայն մինչ օրս այդ երկրում միայն զգալիորեն ավելացել է անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութի արտադրության ու վաճառքի ծավալները:

Պիտակ

Մեկնաբանություններ