Մայիս 23, 2020 09:03 Asia/Tehran
  • Կարիբյան ծովի տարածք իրանական նավերի  մուտք գործելու նախօրեին, Վենեսուելան հրթիռային փորձարկում է իրակիանացրել

Վենեսուելայի զինված ուժերը Միացյալ Նահանգներին իրենց ուժը ցուցադրելու նպատակով, Կարիբյան ծովի տարածք իրանական նավերի մուտք գործելու նախօրեին, փորձարկում են իրակիանացրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը հայտարարել է, որ բանակը հրթիռային զորավարժություն է իրականացրել Օրչիլա կղզում:

Մադուրոն հավելել է, որ զորավարժության ընթացքում փորձարկվել են  բալիստիկ հրթռիներ: Հրթռիների փորձարկումն իրականացվել է «Բոլիվարի վահան» զորավարժության շրջանակներում:

Ավելի վաղ, Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել էր, որ այդ երկրի բանակը կուղեկցի Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործած, բենզին տեղափոխող իրանական տանկերներին:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ կառավարության անանուն աղբյուրը հայտնել էր, որ Վաշինգտոնը ներկայումս քննարկումներ է անցկացնում այն մասին, թե ինչ ճանապարհով կարող է խոչընդոտել  իրանական բենզինի տեղափոխմանը Վենեսուելա:

Պիտակ

Մեկնաբանություններ