Մայիս 23, 2020 09:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցող. Բեն Սալմանը պատասխանատու է Ջամալ Խաշողջիի սպանության համար

Անդրադառնալով Խաշողջիի սպանության հարցում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատասխանատվությանը, այդ գործով ՄԱԿ-ի զեկուցողը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է պատժվի մարդու իրավունքների ոտնահարման համար:

Ագնես Քալամարդը նշել է, որ Ջամալ Խաշողջիի սպանությունը Սաուդյան Արաբիայի կողմից պետական ​​հանցագործություն է, հավելելով, որ սաուդցի պաշտոնյաները փորձում էին ճնշում գործադրել Խաշողջիի ընտանիքի վրա, մարդասպաններին արդարացնելու համար:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին սպանվեց 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը 18 օր լռություն պահեց սպանության մասին, սակայն ավելի ուշ, Թուրքիայի կառավարությունը և ԿՀՎ-ն հայտարարեցին, որ սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալմանը:

Մեկնաբանություններ