Մայիս 24, 2020 17:59 Asia/Tehran
  • Իսրայելական բեռնատար ինքնաթիռը  10 տարի անց չվերթ է իրականացրել դեպի Թուրքիա

Թուրքիայում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան Ռոեյ Գիլադը տեղեկացրել է 10 տարի անց Սիոնիստական ​​ռեժիմի բեռնատար ինքնաթիռի դեպի Թուրքիայի Ստամբուլ քաղաք իրականացրած առաջին չվերթի մասին:

Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, սոցիալական ցանցերի մի խումբ թուրք օգտատերեր  անդրադարձել են  10 տարի անց իսրայելական բեռնատար ինքնաթիռի  դեպի Թուրքիա իրականացրած թռիչքին։ Այսօր  Ռոեյ Գիլադը հաստատել է այդ լուրը։

Թուրքիայի դատախազը փակված է հայտարարել Սիոնիստական ռեժիմի դեմ «Մավի Մարմարա» նավի հետ կապված գործը։

Նշենք, որ 10 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմը հարձակվեց «Ազատության նավատորմ» նավի վրա, որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազայի շրջափակված հատված: Հարձակման հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի։

Պիտակ

Մեկնաբանություններ