Մայիս 25, 2020 11:31 Asia/Tehran
  • Վիրջինիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ՝ Թրամփի դեմ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակիչները հավաքվել են Թրամփի ակումբի դիմաց և բողոքել կորոնավիրուսի դեմ նախագահի և կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:

Associated Press գործակալության հաղորդմամբ, ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Դադարեք մեզ սպանել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կառավարությունը լուրջ քննադատությունների են ենթարկվել՝ կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի համար:

ԱՄՆ-ում ներկայումս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների և մահացության ամենաբարձր ցուցանիշը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.686.436-ի, որից 99.300-ը մահացել են: Այս մասին, կիրակի օրը, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները:

Պիտակ

Մեկնաբանություններ