Մայիս 25, 2020 11:46 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ համաշխարհային ռազմավարական համաձայնագրերից դուրս գալու համար

Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ համաշխարհային ռազմավարական համաձայնագրերից դուրս գալու համար, հայտարարելով, որ Վաշինգտոնը միտումնավոր է դուսր գալիս դրանցից:

Կիրակի օրը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովնան հայտարարել է, որ բոլոր այն պայմանագրերը, որոնցից վերջին երեք տարիների ընթացքում  Միացյալ Նահանգները դուրս է եկել, ապահովում էին համաշխարհային ռազմավարական կայունությունը և կառավարությունների գործունեության ու գործողությունների իրավական դաշտը:

Զախարովան հավելել է. «Ներկայուսմ ԱՄՆ-ը անդամակցում է «Նոր սկիզբ» պայմանագրին, որի ժամկետը լրանում է հաջորդ տարի 2021 թվականին, և Վաշինգտոնի պաշտոնյաները պետք է բացատրեն, թե ինչու են միջազգային օրենքներն ու պայմանագրերը կատարելիս: իրենց վեր դասում ուրիշներից»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Ռուսաստանին մեղադրել է Բաց երկնքի պայմանագիրը խախտելու մեջ, հայտարարելով, որ իր երկիրը դուրս է գալիս պայմանագրից:

Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-իը դուսր է եկել ՀԳՀԾ-ից, Փարիզի կլիմայի համաձայնագրից և մի քանի այլ միջազգային պայմանագրերից:

Մեկնաբանություններ