Մայիս 25, 2020 12:47 Asia/Tehran

Կուբայի նախագահըհայտարարել է, որ իրանական նավթային տանկերի ժամանումը Վենեսուելա, կոտրեց ԱՄՆ-ի հանցավոր պաշարումը:

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը, Թվիթերում արած գրառման մեջ անդրադառնալով իրանական հինգ նավթատարներից առաջինի ժամանմանը Վենեսուելա, գրել է. «Այս գործողությունը կոտրեց ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ պարտադրված անընդունելի և հանցավոր պաշարումը»:

Վառելիքի պակասի խնդրի պատճառով, Իրանը բենզինով բեռնված հինգ տանկեր է ուղարկել Վենեսուելա:

Մարտի կեսին իրանական շահիդ Ռաջայի նավահանգստից իր ճանապարհը սկսած իրանական Fortuna նավթատարը, որը բեռնված էր 43 միլիոն լիտր բենզինով, խարիսխ է նետել Վենեսուելայի Էլ Պալիտո նավահանգստում:

Fortuna-ն իրանական նավթային հինգ տանկերից առաջինն է, որը հասել է Վենեսուելա,  չնայած ԱՄՆ սպառնալիքներին և պատժամիջոցներին:

Պիտակ

Մեկնաբանություններ