Մայիս 25, 2020 12:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հերթական անգամ Հյուսիսային Կորեային կոչ է արել հրաժարվել իր միջուկային զենքից ՝ տնտեսական զիջումների դիմաց:

ԻՌՆԱ-ի հաղոդման համաձայն, երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն անդրադառնալով վերջերս կայացած ռազմական գագաթաժողովին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությանը, հայտարարել է. «Հյուսիսային Կորեան ավելի լավ է հրաժարվի միջուկային ծրագրից»:

«Եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է միանալ համաշխարհային հանրությանը և ունենա «խոշոր տնտեսություն », ապա  պետք է  հրաժարվի միջուկային ծրագրից», - ասել է նա:

Պիտակ

Մեկնաբանություններ