Մայիս 30, 2020 13:28 Asia/Tehran
  •  «Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը»․ Թուրքիայի արդարադատության նախարար

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակումը։

«Ես դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը։ Ուրիշների սրբության հանդեպ հարգանքը մեր ամենահիմնարար արժեքներից մեկն է։ Իրավական պետությունում նման գործողությունները երբեք ընդունելի չեն»,- Twitter-ում գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել:

«Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Քուզքունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը տեղից պոկվել և գետնին է նետվել: Իշխանությունների ատելության խոսքը սովորական է դարձնում ատելության հողի վրա կատարվող հանցանքները»,-գրել էր Փայլանը:

Ավելի ուշ Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցների կողմից խաչը վերցվել և կրկին տեղադրվել է իր տեղում:

Tert.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ