Հունիս 01, 2020 11:14 Asia/Tehran
  • Սպիտակ տան մոտ զանգվածային ցույցերի ֆոնին Թրամփը բունկեր է տեղափոխվել. լրատվամիջոցներ

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մայիսի 29-ին Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփին բունկեր են տեղափոխել, հայտնում է The New York Times պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնի չէ, թե հենց ինչն է ստիպել Գաղտնի ծառայությանը Թրամփին արտակարգ դրության ժամանակ նախագահական օպերատիվ կենտրոն համարվող ստորգետնյա բունկեր տանել, սակայն ծառայությունները նախագահի պաշտպանության համար արձանագրությունների համապատասխան են առաջնորդվել։

Նշվում է, որ ուրբաթ վաղ առավոտից մինչև շաբաթ ուշ գիշեր բողոքի ցույցի մասնակիցները Սպիտակ տան մոտակայքում են գտնվել։ Հետագայում հայտնի է դարձել, որ նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով Գաղտի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ նշանակության գործակալ է տուժել։

Հայտնի է, որ ստորգետնյա բունկերը մի քանի անգամ է օգտագործվել․ մասնավորապես՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ այդ ժամանակ երկրի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Դիք Չեյնին և նախագահ Ջորջ Բուշը այնտեղ էին տեղափոխվել ահաբեկիչներ կողմից ինքնաթիռներով Սպիտակ տան վրա հարձակման վտանգի հետևանքով։

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի տարածումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է:

Tert.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ