Հունիս 01, 2020 13:05 Asia/Tehran
  • Լոս Անջելեսի հայկական ձեռնարկությունները անկարգությունների ֆոնին ավերվել եւ կողոպտվել են

Լոս Անջելեսի հայկական ձեռնարկությունները անկարգությունների ֆոնին ավերվել եւ կողոպտվել են, որոնք հարուցել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը:

Լրագրող Ուոլի Սարկիսյանի Facebook-յան էջում կատարված գրառման համաձայն՝ գիշերը ավերվել եւ կողոպտվել է հայ ընտանիքի 30-ամյա բիզնեսը:

Associated Press գործակալությունը նույնպես հայտնել է Լոս Անջելեսում անկարգությունների ֆոնին հասցված վնասի մասին՝ Ալան Կոկոզյանի կոշիկի խանութը ավերվել եւ կողոպտվել է:

Գործակալությունը նշում է, որ Կոկոզյանը ներխուժածներին խնդրել է փրկել իր բիզնեսը, բայց շշով հարվածել են նրա գլխին:

«Դա քաղաքական բողոք չէր»,- նշել է Կոկոզյանը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ն ցնցում են անկարգությունները, որոնք հարուցել է ոստիկանության նախկին աշխատակցի կողմից կատարված գործողության հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը:

Բողոքի կատաղի ցույցերի 4 գիշերից հետո Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում պարետային ժամ է հայտարարել՝ 20:00-ից մինչեւ 05:00:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ