Հունիս 01, 2020 19:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պաղեստինցի երիտասարդի  նահատակությունն անվանել է աղետ

ՄԱԿ-ը Երուսաղեմում երիտասարդ պաղեստինցիների դեմ կատարված ոճրագործությունն անվանել է աղետ, որի պետք էր կանխել:

Արևմտյան Ասիայի հարցերով  ՄԱԿ-ի հատուկ  ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը Թվիթերում գրել է.«Ցավակցություն են հայտնում երիտասարդ պաղեստինցի Այադ Խեյիր Ալ-Հալղի ընտանիքին, որը նահատակվեց շաբաթ օրը Երուսաղեմում»:

Մլադինովը նշել է, որ դա աղետ էր, որը պետք էր կանխել:

Արևմտյան Ասիայի հարցերով  ՄԱԿ-ի հատուկ  ներկայացուցիչը Իսրայելի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել այդ գործի վերաբերյալ:

Շաբաթ առավոտյան, իսրայելական ուժերը, Երուսաղեմի հին մասի Բաբ ալ-Ասբատ շրջանում սպանել էին մի պաղեստինցի երիտասարդի:

Պիտակ

Մեկնաբանություններ