Հունիս 02, 2020 08:59 Asia/Tehran
  • Մադուրո. Շնորհակալ եմ իրանցի եղբայրներից՝ քաջության և համագործակցության համար

Երկուշաբթի օրը Վենեսուելայի նախագահը շնորհակալություէն հայտնել Իրանին, որը վառելիքով բեռնված 5 տանկեր է ուղարկել Վենեսուելա, չնայած երկու երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:

Վենեսուելայի նավահանգիստներից մեկն իրանական  հինգերորդ տանկերի ժամանմանը զուգահեռ, Մադուրոն Թվիթերում արած գրառման մեջ շնորհակալություն է հայտնել  Իրանի կառավարությանն ու ժողովրդին, հավելելով, որ Վենեսուելան միայնակ չէ Միացյալ Նահանգների դեմ պայքարում:

Վերջերս, Իրանը վառելքով բեռնված հինգ տանկեր է ուղարկել Վենեսուելա, աջակցելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին:

ԱՄՆ-ը վերջին ամիսներին փորձում է տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը, այդ երկրի դեմ կիրառելով տնտեսական պատժամիջոցների ու ճնշման քաղաքականություն, որը սակայն անարդյունավետ է:

Մեկնաբանություններ