Հունիս 02, 2020 17:43 Asia/Tehran

Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության դեմ բողոքի ալիքը նոր մտահոգությունների տեղիք է տվել կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանալու կապակցությամբ: ԱՄՆ-ում զանգվածային ցույցերին զուգահեռ, կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն աճում են:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի առողջապահական ոլորտի և պետական պաշտոնյաներն իրենց մտահոգությունն են հայտնել այդ երկրում զանգվածային ցույցերին զուգահեռ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

ԱՄՆ-ի  սննդի և դեղերի բաժնի նախկին պաշտոնյա Սքոթ Գոթլիբն ասել է.«Բողոքի ցույցերի շարունակումը մտահոգություն է առաջացրել  կորոնավիրուսով վարակվածների թվի ավելանալու   կապակցությամբ»: 

Ջոն Հոփքինս համալսարանի վերջին զեկույցի համաձայն՝ որպես օրինակ, կիրակի օրը ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 20 հազար նոր դեպք:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ը:

ԱՄՆ-ում անկարգությունները սկսվել են սպիտակամորթ ոստիկանի  կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո և արագորեն տարածվել են երկրի ողջ տարածքում:

Պիտակ

Մեկնաբանություններ