Հունիս 03, 2020 12:00 Asia/Tehran
  • ՌԴ նախագահը ստորագրել է բանակի միջուկային ուժն ամրապնդելու մասին փաստաթուղթ

ՌԴ նախագահը ստորագրել է բանակի միջուկային ուժն ամրապնդելու մասին փաստաթուղթ:

Երեքշաբթի օրը ստորագրված հրամանագիրը, բանակին թույլ է տալիս ցանկացած հարձակման դեպքում պատասխանել միջուկային զենքով:

Պուտինն այս որոշումը ստորագրել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը փոփոխութուն մտցրեց այդ երկրի միջուկային զենքի վերաբերյալ օրենքում, որի համաձայն, ԱՄՆ բանակը կարող է ցանկացած տեսակի հարձակման պատասխանել միջուկային զենքով:

Ռուսաստանի միջուկային զսպման փաստաթղթում շեշտվում է, որ եթե որևէ երկիր զանգվածային ոչնչացման զենք կիրառի Մոսկվայի դաշնակիցների դեմ, ապա Ռուսաստանի զինված ուժերը կարող են ի պատասխան միջուկային զենք կիրառել:

Այս փաստաթղթի համաձայն, ՌԴ միջուկային կանխարգելիչ ուժն ապահովվում է միջուկային կարողության ամրապնդմամբ:

 

Մեկնաբանություններ