Հունիս 03, 2020 17:39 Asia/Tehran
  • ԱՄՆ սենատորը նախազգուշացրել է ԱՄՆ-ի փլուզման մասին

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորը զգուշացրել է, որ ռասիզմի և խտրականության շարունակումը կկործանի Միացյալ Նահանգները:

Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին իր թվիթերյան էջում գրառում է կատարել, նշելով, որ Ամերիկայի ժողովուրդը ձախողված ժողովուրդ է, որը չկարողացավ  մտածել մաշկի գույնից այն կողմ և կառուցել հավասարության վր ահիմնված հասարակություն:

Քրիս Մերֆին Թվիթերում գրել է, որ միլիոնավոր սևամորթ ամերիկացիների խաղաղ ցույցերը, որոնք դարեր շարունակ եղել են ոտնձգությունների թիրախ,  ոչ մի խնդիր չի լուծել: 

Մուրֆին հավելել է, որ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը վկայում է ամերիկացիների ձախողման մասին, քանի որ դա հանգեցրեց ավելի մեծ բաժանման և անհավասարության:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի ոստիկանը առանձնահատուկ դաժանությամբ սպանլ էր սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

Այս սպանությունից հետո, ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել:

 

Պիտակ

Մեկնաբանություններ