Հունիս 03, 2020 18:55 Asia/Tehran
  • Բայդենը հաղթել է Վաշինգտոնի ներկուսակցական ընտրություններում

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական առաջատար թեկնածուն հաղթել է Վաշինգտոնի ներկուսակցական ընտրություններում:

Վաշինգտոնում և 8 նահանգներում անցկացված դեմոկրատական թեկնածուների նախնական ընտրություններում, Ջո Բայդենը շահել է ավելի քան 62 հազար ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 77.5 տոկոսը:

Բայդենը հաղթել է Ինդիանայում, Մերիլենդում, Այովայում, Մոնտանայում, Նյու Մեքսիկոյում, Փենսիլվանիայում, Ռոդ-Այլենդում և Հարավային Դակոտայում, և ակնկալվում է, որ իր ձայների բաժինը ներկայացուցչական ընտրություններում կհասցնի 1912 ձայնի:

Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Հանրապետական ​​կուսակցությունից և ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենի միջև:

 

Պիտակ

Մեկնաբանություններ