Հունիս 05, 2020 19:31 Asia/Tehran
  • Հրապարակվել է Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող, մի քանի տասնյակ զինվորականների  ձերբակալման  հրամանը

Թորւքիայի դատավորները Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով արձակել են մի քանի տասնյակ զինվորականների ձերբակալության դատավճիռը:

Ուրբաթ օրը երկու առանձին դատավճիռներով Թուրքիայի Դիարբեքիր և Իզմիր քաղաքների դատախազները հրահանգել են  ձերբակալել 55  զինվորականների:

Երեկ գիշեր  Թուրքիայի 11 նահանգներում միաժամանակ մեկնարկած գործողությունների ընթացքում մինչ այժմ ձերբակալվել է 27 զինվորական, 15-ը՝ Իզմիրում և 12-ն Անկարայում: 

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական ձախողված հեղաշրջումից մինչ օրս այս երկրի անվտանգության ուժերը Գյուլենի խմբի հետ կապ ունենալու և հեղաշրջման մեջ մասնակից լինելու մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների ու զինվորականների:

Թուրքիայի կառավարությունը Ֆաթուլլահ Գյուլենը համարում է հեղաշրջման թիվ մեկ մեղադրյալ, սակայն Գյուլենը հերքում է այդ մեղադրանքը:

Պիտակ

Մեկնաբանություններ