Հուլիս 01, 2020 18:11 Asia/Tehran
  • Միացյալ նահանգները գնել է COVID-19-ի  դեղամիջոցի աշխարհի պաշարները

ԱՄՆ կառավարությունը մի դեղագործական ընկերությունից գնել է կորոնավիրուսի բուժման =amanak կիրառվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի աշխարհի գրեթե ամբողջ պաշարները:

ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունների դեպարտամենտը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Gilead Science  դեղագործական ընկերությունից գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500 000 չափաբաժին, եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դրա հասանելիության հնարավորությունից:

Այսպիսով, հնարավոր է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում, ոչ մի երկիր չկարողանա ձեռք բերել այդ դեղամիջոցը:

Սա առաջին դեղամիջոցն է, որ ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է կիրառել նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է  երկու միլիոն 727 հազար 996-ի: Առողջացել է 130 հազար 123 մարդ: 

 

Պիտակ

Մեկնաբանություններ