Հուլիս 02, 2020 17:42 Asia/Tehran
  • Վատիկանը կանչել է Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի դեսպաններին

Արևմտյան ափի տարածքները գրավելու Իսրայելի որոշման նկատմամբ համաշխարհային արձագանքների ֆոնին, Վատիկանը կանչել է Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի դեսպաններին և բողոքի նոտա հանձնել վերոնշյալ ծրագրի վերաբերյալ:

Վատիկանի արտաքին գործերի նախարար կարդինալ Պիետրո Պարոլին, Սիոնիստական ռեժիմի դեսպան Օրեն Դեյվիդին և ԱՄՆ դեսպան Կալիստա Գինգրիչին է փոխանցել Ֆրանցիսկոս Պապի և Հռոմի եկեղեցու մտահոգությունը միակողմանի քայլերի վերաբերյալ, ինչը կարող է ավելի բարդացնել խաղաղության ահսնելու գործընթացը  և սրել Արևմտյան Ասիայի իրավիճակը:

Սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ կառավարության  աջակցությամբ, նպատակ ուներ  հուլիսի 1-ից սկսած, Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցել օկուպացված տարածքներին:

Մեկնաբանություններ