Հուլիս 02, 2020 18:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Հայաստանին կպատժի  Իրանի հետ էներգիա փոխանակելու համար

Ամերիկայն «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ը հայտարարել է, որ Իրանից Հայաստանի գազի ներմուծումը և Իրանին էլեկտրաէներգիայի արտահանումը ԱՄՆ պատժամիջոցների խախտում էև Միաց յալ Նահանգները պետք է պատժի Երևանին Իրանի հետ էներգիա փոխանակելու համար:

Ամերիկայն «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է խրախուսի Հայաստանին, Թուրքիային և Իրաքին՝ դադարեցնել իրանական բնական գազի ներմուծումը:

Իրանն ունի աշխարհում գազի երկրորդ մեծ պաշարները  և բնական գազի երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:

Իրանը և Հայաստանը ցանկություն ունեն ընդլայնել երկու երկրների միջև գազատարը, որը պատկանում է «Գազպրոմին»:

Ամերիկայն «Ժողովրդավարության պաշտպանության ինստիտուտ»-ն անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերություններին և  Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Եվրոպա գազի արտահանմանը,  գրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է այս խնդրի կապակցությամբ:

Հայաստանը հայտարարել է, որ չի հարգում Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները:

The Tehran Times օրաթերթը գրել է, որ  անկախ պատժամիջոցներից, Իրանի  հյուսիսարևմտյան հարևան՝ Հայաստանը, այն երկրներից է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական կապերն Իրանի հետ:

 

Մեկնաբանություններ