Հուլիս 03, 2020 09:01 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի զոհերի թիվն ԱՄՆ-ում անցել է 131 հազարը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսոից գրանցված մահերի թիվն անցել է 131 հազարը:

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում հասել է 2,837,189-ի, որից 131.485 մարդ մահացել է: 

ԱՄՆ-ը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ տարածվել է կորոնավիրուսը:

Թրամփը, որի ղեկավարած կառավարությունը շատ ուշ սկսեց կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված գործողությունները, այդ կապակցությամբ ենթարկվել է լուրջ քննադատությունների:

Մեկնաբանություններ