Հուլիս 03, 2020 09:11 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևը ոչ կառուցողական է և ոչ արդարացված

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է ԱՄՆ բանաձևին, որը կոչ է անում երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:

Հուլիսի 3-ին, Մարիա Զախարովան հայտարարել է. «Նախագիծը պարունակում է կետեր, որոնք որևէ առնչություն չունեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի լուծման հետ»:

Նա հավելել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագծում ներառված են գործողություններ՝ որոնք բխում են Թեհրանի նկատմամբ կիրառվող, Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությունից»:

«ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի ֆոնին, Իրանի նկատմամբ նոր սահմանափակումների կիրառումն անհիմն և արնարդյունավետ քայլ կլինի»,- ասել է Զախարովան::

Մեկնաբանություններ