Հուլիս 03, 2020 11:59 Asia/Tehran
  • Հաագայի դատարանին հայց է ներկայացվել Նեթանյահույի ու Թրամփի դեմ

Լոնդոնի համալսարանի իրավաբանության դասախոսը բողոքել է Բենիամին Նեթանյահույի ու Դոնալդ Թրամփի դեմ՝ պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար:

«Քաման Դրիմզ» ամերիկյան կայքը գրել է. «Լոնդոնի  Middlesex համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Ուիլիամ Շաբասը հայց է ներկայացրել Հաագայի դատարան՝ հակապաղեստինյան «Դարի գործարք» նախագծի հեղինակների իրականացրած ոճրագործությունների հարցով հետաքննություն սկսելու պահանջւով:

Հայցը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափի, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահույի, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշների դեմ: 

Հայցի վերաբերյալ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած մամլո ասուլիսում, Շաբասն ասել է. «Հռոմի կանոնադրության համաձայն, Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսի բռնակցման  Իսրայելի ծրագիրը համարվում է միջազգային հանցագործություն»:

Մեկնաբանություններ