Հուլիս 03, 2020 13:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների խստացումը պարտված տնտեսական ահաբեկչություն է

Միջազգային հարցերոլվ Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը, ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների խստացում համարել է պարտված տնտեսական ահաբեկչություն, ասելով. «Իրանը, հենվելով իր ուժի ու ներքին հնարավորությունների վրա, անկասկած կհաղթահարի նոր պատժամիջոցները»:

Հուլիսի 2-ին, Իրանում Իտալիայի դեսպան Ջոզեպպե Պեռռոնեի հետ հանդիպման ընթացքում, անդրադառանլով Իրանի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների հաղթահարմանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Իրանի հետ տնտեսական համագործակցության շանսերը չկորցնելու համար, Եվրոպան պետք է ինչ-որ ելք գտնի»: 

Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի ապակառուցողական վարքագիծը համարել է տարածաշրջանի ապակայունացման հիմնական պատճառը, հավելելով. «ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերվող բացահայտ աջակցությունն ու տարածաշրջանի երկրների ներքին հարցերին միջամտությունը, հանգեցրել է ճգնաժամերի սրմանը»:

Իրանի ու Իտալիայի պատմական ու մշակութային հարաբերությունների մասին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իսլամական խորհրդարանը ողջունում է Իտալիայի հետ պառլամենտական հարաբերությունների ընդլայնումը»:

Խոսելով Թեհրանի ու Հռոմի համագործակցությունների մասին, Ջուզեպպե Պեռռոնեն ասել է.«Իտալիայի կառավարության քաղաքականությունն Իրանի հետ համատեղ, պատմական և արմատավորված հարաբերությունների ընդլայնումն է»:

Պիտակ

Մեկնաբանություններ