Հուլիս 03, 2020 17:49 Asia/Tehran
  • S-500 համակարգ. Ռուսաստանը պատրաստվում է դիմակայել ուլտրաձայնային հրթիռներին

ՌԴ-ի ավիատիեզերական ուժերի մի հրամանատար ասել է, որ S-500 ՀՕՊ համակարգը կարող է հայտնաբերել ու խոցել ուլտրաձայնային հրթիռներին:

ՌԴ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հավելել է. «S-500 ՀՕՊ համակարգի մեջ  նախատեսված գործադրված առանձնահատկությունները պատճառ են դառնում, որ աերոդինամիկ ու բալիստիկ թիրախներից բացի, հեշտությամբ բացահայտվեն ու խոցվեն ցանկացած տեսակի հիպերսոնիկ զենքեր»:

Սուրովիկինը հստակեցրել է. «Մինչ այժմ աշխարհում այս համակարգի նմանը չի եղել և S-500-ի տեխնիկական բնութագրերը այս համակարգը վերածել է առաջին սերնդի տիեզերական պաշտպանական ցանցի»:

S-500 ՀՕՊ համակարգը միջին ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին դիմակայելու հեռահար հետապնդման համակարգ է:

ՌԴ-ի պաշտպանության նախարարության ասելով. «Այս պաշտպանական համակարգը 2019թ. փորձարկվել է ՌԴ-ի ՀՕՊ ուժերի կողմից և կանխատեսվում է, որ 2021թ. համալրի ՌԴ-ի բանակի սպառազինությունների շարքը»:

Պիտակ

Մեկնաբանություններ