Հուլիս 03, 2020 19:54 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. «Մեզ հաջողվել է վերահսկել կորոնավիրուսը»

Հս. Կորեայի առաջնորդը այդ երկրի քաղաքացիներին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ պայքարում իր երկրի հաղթանակի ու վիրուսի վերահսկման կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, Հս. Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ,  Կիմ Չեն Ընը այս հայտարարությունն արել է բանվորական կուսակցության նիստի ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ  երկիրն արդեն վեց ամիս փակել է իր սահմանները և այս ընթացքում հազարավոր քաղաքացիներ գտնվել են կարանտինի մեջ: 

Կիմ Չեն Ընը ասել է.«Հաշվի առնելով, որ հարևան երկրներում հայտնաբերվել են վիրուսի տարածման նոր կենտրոններ, Հս. Կորեայում շարունակվում է ահազանգային արտակարգ իրավիճակը»:

Պիտակ

Մեկնաբանություններ