Հուլիս 04, 2020 09:10 Asia/Tehran
  • Բորել. Զարիֆից նամակ եմ ստացել՝ եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների չկատարման կապակցությամբ

Հուլիսի 3-ին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆից նամակ է ստացել, որում վերջինս իր մտահոգությունն է հայտնել եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատասխանատվություն է կրում ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար և ՀԳՀԾ-ի համակարգող Ջոզեֆ Բորելին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրոպական երկրները հավատարիմ չեն ՀԳՀԾ-ի 36-րդ կետով սահմանված՝ վեճերի լուծման համատեղ հանձնաժողովի աշխատանքային սկզբունքներին:

ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանն իրավունք ունի մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնել համաձայնագրով ստանձնած իր  պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ  պատրաստ է վերսկսել իր ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրումը, եթե պատժամիջոցները չեղարկվեն և ՀԳՀԾ-ով սահմանված Թեհրանի տնտեսական շահերն ապահովվեն:

Մեկնաբանություններ