Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները հանդես են եկել Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով
Լատինական Ամերիկայի երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային ոլորտների գործող և նախկին տասնյակ պաշտոնյաներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Սիոնիստական ռեժիմի դեմ:
«TeleSUR» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Լատինական Ամերիկայի ավելի քան տասնյակ պաշտոնյաներ, ներառյալ՝ Բրազիլիայի նախկին նախագահներ Լուիս Իգնասիո Լոլա Դասիլվան և Դիլմա Ռուսեֆը, Բոլիվիայի հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսը և Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան և Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան համատեղ հաղորդագրություն են հրապարակել, որում դատապարտել են Արևմտյան ափը օկուպացված տարածքներին բռնակցելու Սիոնիստական ռեժիմի նախագիծը:
Նրանք այդ հաղորդագրության մեջ նշել են. «Սիոնիստական ռեժիմի նախագիծը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ոչնչացնում է համաձայնության գալու և տասնամյակների հակամարտությանը վերջ տալու և միջազգային օրենսդրության համաձայն կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունը»:
Վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կիրականացվի Հորդանան գետի արևմտյան ափի որոշ մասեր Սիոնիստական ռեժիմի կողմից գրավյալ տարածքներին բռնակցելու նախագիծը: