Հուլիս 11, 2020 12:09 Asia/Tehran

Հուլիսի 10-ին, Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակ տալու որոշումից հետո ունեցած ելույթում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, պաշտպանելով այդ որոշումը, հայտարարել է, որ մզկիթի դռները բաց են լինելու նաև ոչ մուսուլման այցելուների համար:

Նա հավելել է. «Մզկիթը կբացվի այս ամսվա 24-ին, և բոլորը պետք է հարգեն այս կապակցությամբ Թուրքիայի Գերագույն դատարանի որոշումը»:

Էրդողանը նշել է, որ Այա Սոֆիային մզկիթի կարգավիճակ տալու որոշումը ներքին խնդիր է և այդ կապակցությամբ որևէ  արտաքին միջամտություն անընդունելի է:

Հուլիսի 9-ին  Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հունաստանի Ուղղափառ եկեղեցին և ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել են այդ որոշումը:   

Պիտակ

Մեկնաբանություններ