Հուլիս 11, 2020 18:32 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը զարգացնում է իր նավթարդյունաբերությունը

Իրանի նավթի նախարարն ընդգծել է. «ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից անկախ, Իրանը կզարգացնի իր նավթարդյունաբերությունը»:

Այսօր Թեհրանում կայացած Իրանի հարավ-արևմտյան Յարան նավթահանքի զարգացման նախագծի մասին պայմանագրի ստորագրման արարողության շրջանակներում, լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Մենք ոչ մի դեպքում չենք հանձնվի: Մենք պետք է մեծացնենք մեր հնարավորություններն այնպես, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ հզորությամբ կարողանանք շուկա մտնել ու վերականգնել մեր շուկայական մասնաբաժինը»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի նավթարդյունաբերության դերին, Իրանի նավթի նախարարն ասել է, որ բոլոր լվացող և ախտահանող նյութերի հումքն արտադրվում է Իրանի նավթաքիմիկատների և վերամշակման գործարաններում:

 

Մեկնաբանություններ