Հուլիս 11, 2020 18:42 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցողը պաշտպանել է գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ իր զեկույցը

Պաշտպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ ներկայացրած իր զեկույցը, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ընդգծել է. «Միջազգային իրավունքը չի ենթարկվում ԱՄՆ-ի օրենսդրությանը»:

Պատասխանելով ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ իր զեկույցի դեմ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարդն ասել է.«Ռազմական անօդաչու թռչող սարքերի չկառավարվող և հաճախակի օգտագործման և գեներալ Սուլեյմանիի դեմ ԱԹՍ-երով  հարձակման գնահատման վերաբերյալ իմ զեկույցի հիմքում ընկած է միջազգային իրավունքը»:

Գեներալ Սուլեյմանիի սպանությունը դատապարտող Կալամարդի զեկույցը, որը հինգշաբթի օրը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում, զայրացրել է ԱՄՆ-ի իշխանություններին:

Կալամարդն իր զեկույցում նշել է.«Միացյալ Նահանգները չի կարողացել ներկայացնել որևէ ապացույց այն մասին, որ գեներալ Սուլեյմանին սպառնում էր ամերիկացիների կյանքին, ինչի պատճառով Վաշինգտոնից պահանջվում էր հրատապ գործողություն: Երրորդ երկրում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

Նշենք, որ լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին և նրա զինակիցները սպանվեցին 2020 թվականի հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանում ամերիկացի ագրեսոր և ահաբեկիչ ուժերի իրականացրած օդային հարձակման հետևանքով: 

Մեկնաբանություններ